Գետավազանային կառավարման պլանի նախագծի հանրային խորհրդակցական հանդիպում | Մարտի 26, 2015թ.
Հարգելի գործընկեր,
Սիրով տեղեկացնում ենք, որ Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի համար մշակված գետավազանային կառավարման պլանի (ԳԿՊ) նախագիծը 2015թ. մարտի 26-ին ներկայացվելու է հանրային քննարկման Գյումրի քաղաքում: Հանդիպումը կազմակերպվում է ԵՄ “Միջազգային գետավազանների շրջակա միջավայրի պահպանություն” ծրագրի շրջանակներում:
Հանդիպումը Ձեզ հնարավորություն կտա մանրամասն ծանոթանալ Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի ԳԿՊ-ին, ներառյալ պլանավորվող միջոցառումների ծրագիրը, ինչպես նաև ներկայացնել Ձեր մեկնաբանությունները և առաջարկությունները պլանի նախագծի վերաբերյալ: Խնդրում ենք հիշել ամսաթիվը և տարածել այս տեղեկատվությունը Ձեր ցանցերով:
Խորհրդակցական հանդիպումը տեղի կունենա “Բեռլին արթ” հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում` տեղակայված հետևյալ հասցեով.
Հայաստան, 3104, Գյումրի, Հաղթանակի փող. 25
Հեռ. +374-312-5-76-59; Ֆաքս. +374-312-5-03-86
Էլ-փոստ. info@berlinhotel-gyumri.am
Հանդիպման առաջարկվող օրակարգը և ԳԿՊ նախագիծը մարտ ամսի առաջին կեսին կտեղադրվեն www.blacksea-riverbasins.net կայքէջում և կուղարկվեն բոլոր հետաքրքրված մասնակիցներին: Շուտով դուք կստանաք նաև առանձին հաղորդագրություն` խնդրելով ներկայացնել Ձեր մեկնաբանությունները:
Եթե դուք ցանկանում եմ մասնակցել խորհրդակցական հանդիպմանը, խնդրում ենք կապնվել Վահագն Տոնոյանի հետ` էլ. փոստով (vahagn.tonoyan@blacksea-riverbasins.net) կամ հեռախոսով (+347 77 55 04 87) և նշել հանդիպմանը մասնակցէլու Ձեր ցանկության մասին:
Անկկալում ենք Ձեր մասնակցությունը:
- Armenia
- Project Management Activities
- бассейн реки Ахурян - реки Ахурян и Мецамор