Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի (Ախուրյանի և Մեծամորի գետավազաններ) համար մշակված գետավազանային կառավարման պլանի նախագծի քննարկման հանրային խորհրդակցական հանդիպումը տեղի ունեցավ 2015թ. մարտի 26-ին` Գյումրիում: Շնորհակալություն ենք հայտնում հանդիպման մասնակիցներին և բոլոր նրանց, ովքեր արդեն ներկայացրել են իրենց կարծիքները:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի գետավազանային կառավարման պլանի և միջոցառումների ծրագրի նախագիծը, կազմակերպվեց համապատասխան քննարկում և կարծիքների փոխանակում:
Հանդիպման ընթացքում ներկայացված բոլոր զեկույցները, ինչպես նաև հանդիպման արձանագրությունը հարակից փաստաթղթերով շուտով առկա կլինի “ներբեռնում” էջում:
Հանդիպումը հանրային խորհրդակցական գործընթացի առաջին քայլն էր, և մենք հետաքրքրված ենք` ստանալու Ձեր հավելյալ մեկնաբանությունները: Բոլոր շահագրգիռ կողմերին և հանրության ներկայացուցիչներին խնդրում ենք գետավազանային կառավարման պլանի նախագծի վերաբերյալ մեկնաբանությունները ներկայացնել մինչև 2015թ. մայիսի 31-ը: Հնարավորության սահմաններում խնդրում ենք մեկնաբանությունները ներկայացնել ավելի շուտ, ինչը հնարավորություն կտա, անհրաժեշտության դեպքում, պարզաբանել անհասկանալի հարցերը:
Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունները և տեսակետները ներկայացնել ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքային բաժնի պետ պրն Աշոտ Աբգարյանին` էլ-փոստ. wrmaakhuryan@gmail.com
Գետավազանային կառավարման պլանի նախագիծն առկա է հետևյալ կայքէջում` http://blacksea-riverbasins.net/en/pilot-basins/akhuryan-basin-akhuryan-...
Հանրային խորհրդակցական հանդիպման ընթացքում կամ էլեկտրոնային տարբերակով ներկայացված բոլոր մեկնաբանությունները հաշվի կառնվեն 2015թ. մայիսի 31-ից հետո գետավազանային կառավարման պլանի վերջնական տարբերակը մշակելիս:
Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը` ապագայի պլանները մշակելիս:
- Armenia
- бассейн реки Ахурян - реки Ахурян и Мецамор